«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներից Վազգեն Սաղաթելյանին կալանավորեցին 2 ամսով։
Այդ մասին րոպեներ առաջ հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։
«Այստեղ օրինականության նշույլ անգամ չկա»,-շեշտեց փաստաբանը։
Բաբայանը հայտնեց նաև՝ Վազգեն Սաղաթելյանին արգելել են հաղորդակցվել այլ անձանց հետ, բացառությամբ պաշտպանի և ընտանիքի անդամների։
Որոշումը բողոքարկվելու է։
Հիշեցնենք՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։
Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներն էին մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք էր առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։