Հարցաքննությունն ավարտեցինք, հիմա սպասում ենք, որ քննչականը դատարան ներկայացնի կալանքի վերաբերյալ միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են կալանավորման նպատակով։
Բաբայանը տեղյակ չէ պտտվող այն խոսակցություններից, թե Ալեն Սիմոնյանը դրամական փոխհատուցում և հերքում է պահանջել.
«Չգիտեմ՝ նման հայց ներկայացրել է, թե՝ չէ, այնուամենայնիվ, այս վարույթը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա և դարձյալ նույն մեղադրանքն է՝ խուլիգանություն հաղորդակցման միջոցների օգտագործմամբ, ինչով որ արդեն արդարացվել էին։ Ընդ որում, ամենահետաքրքիրն այն է, որ դատախազն էլի նույնն է։ Որոշակի արտահայտություններ կան, որոնք համարել են խուլիգանական։ Խոսքը նոյեմբերի 10-ի հաղորդման մասին է»։