00:00:00

ՆԳՆ-ն զգուշացնում է․ մի հետևե՛ք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին

13:29, 11 նոյեմբեր 2025 Իրավական

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Սիրելի՛ երիտասարդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր