00:00:00

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ

19:14, 08 նոյեմբեր 2025 Սպորտ

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ (1:1)։

Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը՝ 37-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից չվրիպեց Ժոաու Լիման։

Հյուրերը պատասխան գոլը կարողացան հեղինակել հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ․ այս անգամ էլ 11-մետրանոցը հստակ իրացրեց Բրունու Միշելը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր․ «Արարատ-Արմենիան» 28 միավորով այս պահին երկրորդն է, իսկ «Ուրարտուն»՝ 25 միավորով՝ երրորդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր