00:00:00

Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

12:53, 04 նոյեմբեր 2025 Սպորտ

Հայաստանի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձավ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:

Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 150 կգ, 155 կգ, 160 կգ: Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր:

Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 190 կգ, 196 կգ, 201 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդն առաջինն էր:

Երկամարտի 361 կգ արդյունքով` Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր