00:00:00

ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ. Գաբրիել Սարգսյանը հաղթեց, երեք հայ գրոսմայստերներ՝ ոչ-ոքի, Շանթ Սարգսյանը կմիանա երկրորդ փուլից

11:23, 02 նոյեմբեր 2025 Սպորտ

2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի առաջին խաղափուլի առաջին խաղում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ:

 

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ:

 

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ:

 

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նույնպես սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ:

 

Մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (33-րդ մեկնարկային համար), ով պայքարին կմիանա երկրորդ խաղափուլից: Մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են երկրորդ խաղափուլից։

 

Մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

 

Առաջին խաղափուլի երկրորդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 2-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր