00:00:00

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ)

17:11, 30 հոկտեմբեր 2025 Սպորտ

Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 30-ին նվաճեց երկամարտի ոսկե եւ արծաթե մեդալներ։

71 կգ քաշայինների պայքարում Տիգրան Կարապետյանն առաջինն է, Նարեկ Գրիգորյանը՝ երկրորդը։

Տիգրան Կարապետյանը երկամարտում հավաքեց 321 կգ (145+176)՝ սահմանելով երիտասարդների Եվրոպայի ռեկորդ։

Նարեկ Գրիգորյանի արդյունքը երկամարտում 318 կգ է (143+175)։

Ժամը 20:00-ին մինչև 23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ կմտնի 71 կգ քաշային Գոռ Սահակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր