00:00:00

Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր իրացնող 41-ամյա կնոջը հայտնաբերել են Երևանի Կորյունի փողոցում

16:22, 27 հոկտեմբեր 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են․

 

«Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Կորյունի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 41-ամյա մի կին, որը հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

 

41-ամյա կինը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

 

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել վարույթն իրականացնող մարմնին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր