00:00:00

Դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ որոշումը

12:26, 24 հոկտեմբեր 2025 Իրավական

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետը անվավեր ճանաչելու պահանջով։

«Վիճարկվող որոշմամբ նախատեսվում է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

Միևնույն ժամանակ, Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ վիճարկվող ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Այսպիսով, թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Էդմոն Մարուքյանը կբողոքարկի Դատարանի՝ վիճարկվող ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ միջանկյալ որոշումը:

Դատարանի որոշումը կայացվել է հետևյալ կազմով՝ նախագահող դատավոր Անի Չիլինգարյան, դատավորներ Ռուզաննա Ազրոյան, Արմեն Ներսիսյան, Արթուր Ծատուրյան և Աղասի Դարբինյան»,- տեղեկությունն իր էջում տեղադրել է Էդմոն Մարուքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր