Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 15 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին հայտնեցին ՔԿ–ից։
Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ կալանավորվել են, մասնավորապես, «Մեր Ձևով» շարժնան անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը և Գյումրու ավագանու ՀԿԿ խմբակցության անդամ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը: