00:00:00

Սևանում թմրամիջոցի և հոգեմետ դեղահաբերի իրացման դեպք է բացահայտվել

15:18, 22 հոկտեմբեր 2025 Իրավական

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 15-ին Սևան քաղաքի Սևանեցու փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և իր վարած «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տարել Մարտունի քաղաքի բնակիչ 31-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր և սուր հոտով չորացրած, մանրացրած զանգվածով 7 փաթեթ՝ ընդհանուր 6,41 գրամ քաշով:

Պարզվել է, որ երիտասարդի՝ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում կան հոգեմետ դեղահաբեր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: «Կիա» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 132 հոգեմետ դեղահաբ:

Մարտունեցի երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ապա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր