00:00:00

Պարածանրամարտի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է 8 ոսկե մեդալ

18:41, 11 հոկտեմբեր 2025 Սպորտ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող պարածանրամարտի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է 8 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: 

Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Խորեն Ծատուրյանը՝  եռամարտի արդյունքի և լավագույն մոտեցման համար:

Ռաֆայել Համազասպյանը երկու ոսկե մեդալ է նվաճել՝ եռամարտի արդյունքի և  լավագույն մոտեցման համար:

 Աղջիկների պայքարում Կարինե Մանուկյանը երկու ոսկե մեդալ է նվաճել, Անյուտա Պետրոսյանը նույնպես ոսկի է նվաճել։

Հայաստանի թիմից արծաթե մեդալակիրներ են դարձել Արթուր Բաբայանը, Արտյոմ Մուխսյանը, Դավիթ Հունանյանը:

Բրոնզե մեդալակիր է դարձել Տիգրան Խլղաթյանը։  

Հայաստանի հավաքականը Կահիրեում անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր