Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը աշխարհի կրկնակի չեմպիոն դարձավ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում։
Լալայանը փոքր ոսկի նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում։ Երկամարտի արդյունքը` 461 կգ։