Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար, Հայաստանի ներկայացուցիչ, 28-ամյա Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկար 101-ամյա նախապապի հետ։
Արման Ծառուկյանը պատրաստվում է նորզելանդացի Դեն Հուքերի հետ առաջիկա մենամարտի մասին։ Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Դոհայում (Կատար)։
Արման Ծառուկյանը UFC-ի նախորդ մենամարտում այս տարվա ապրիլի 13-ին Լաս Վեգասում հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։
35-ամյա Հուքերը 6-րդն է UFC դասակարգման աղյուսակում։ Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2024թ․ օգոստոսի 17-ին Ավստրալիայում եւ հաղթել է լեհ Մատեուշ Գամրոտին։