00:00:00

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել Կախա Կալաձեն

09:42, 05 հոկտեմբեր 2025 Սպորտ

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել Կախա Կալաձեն՝ առաջ անցնելով մրցակիցներից եւ հավաքելով ձայների ավելի քան 71 տոկոսը քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքումերկրորդ տեղը զբաղեցրել է «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունների թեկնածու Իրակլի Կուպրաձեն: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 12,275 տոկոսը։

Առաջատարների եռյակը եզրափակում է «Գիրչի» կուսակցությունից Յագո Խվիչիան, որը ստացել է ձայների 7,624 տոկոսը:

 

Հիշեցնենք՝ Վրաստանում ՏԻՄ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային ցույցերով։  Քվեարկությունը դեռ չավարտված՝ ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելիի պողոտան և հարակից Ազատության հրապարակը: Թբիլիսիում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 6 ցուցարար և իրավապահ մարմինների 21 աշխատակից, հաղորդում են Վրաստանի պետական մարմինները։

Վրաստանի 64 շրջաններում ՏԻՄ ընտրություններ էին։ Ընտրություններին մասնակցել է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր