00:00:00

Grand Chess Tour Finals․ Լեւոն Արոնյանը երրորդն է

16:13, 04 հոկտեմբեր 2025 Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը երրորդ տեղը գրավեց Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացված Grand Chess Tour Finals-ում։

Կիսաեզրափակիչում հայ գրոսմայստերը 13:15 հաշվով պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, իսկ երրորդ տեղի համար մրցապայքարում 20:8 հաշվով հաղթեց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային։

Եզրափակիչում Ֆաբիանո Կարուանան 15:13 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին, որը կիսաեզրափակիչում Ռամեշբաբու Պրագնանանդհային հաղթել էր 17:11 հաշվով։

Լեւոն Արոնյանը ապահովեց մասնակցությունը Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշրջանին։

Հաղթողը ստացավ 150 հազար դոլար, երկրորդ տեղը՝ 100 հազար դոլար, երրորդ տեղը՝ 60 հազար դոլար, չորրորդ տեղը՝ 40 հազար դոլար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր