00:00:00

Հզոր մենամարտեր և աննախադեպ շոու․ Mix Fight 58-ը Երևանում կկայանա հոկտեմբերի 24-ին

11:00, 27 սեպտեմբեր 2025 Սպորտ

Խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ նախկին Միկա մարզահամալիրում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիան։ 

«Հարգելի մարզասերներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ երկար սպասված Mix Fight 58 մրցաշարը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ նախկին Միկա մարզահամալիրում:

Չնայած մրցաշարը ստիպված էինք ժամանակավորապես հետաձգել միջազգային հեռարձակումների և տեխնիկական հարցերի պատճառով, այժմ Միքս Ֆայթը վերադառնում է՝ առավել հզոր մենամարտերով և աննախադեպ շոուով:
Շնորհակալ ենք ձեր համբերության և աջակցության համար»,-ասված է ֆեդերացիայի հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր