00:00:00

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

16:29, 20 սեպտեմբեր 2025 Սպորտ

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը նվաճել է ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող «ISU To Milano» վարկանիշային մրցաշարում Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը երկու ծրագրերի արդյունքում հավաքելով 186,84 միավոր ու զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը` նվաճեց Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Հայաստանի դրոշի ներքո սկսել են հանդես գալ 2025 թվականից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր