00:00:00

16-ամյա հայ ֆուտբոլիստ Միլան Ղարիբյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ

21:18, 11 սեպտեմբեր 2025 Սպորտ

16-ամյա հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ Ղարիբյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Կլերմոն» ակումբի երիտասարդական թիմի հետ։ Պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ մինչև 2027 թվականը։ Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։

Անցյալ մրցաշրջանում հարձակողական ոճի կիսապաշտպանը խաղացել է «Օլիմպիկ Ռովենենի» մինչև 17 տարեկանների թիմում, որտեղ դարձել է թիմի առաջատարներից մեկը։

Ղարիբյանը ճանաչվել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների առաջնության լավագույն կիսապաշտպան E խմբում՝ 2024/25 մրցաշրջանում խփելով 17 գոլ։

«Կլերմոնը» այս պահին հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 2-ում․ կայացած 4 տուրերից հետո թիմը, վաստակած 6 միավորով, 7-րդ տեղում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր