00:00:00

«Ժողովուրդ». Այս պահին ՔՊ-ում բոլորի գլխին սուր է կախված, անգամ այն կարկառուն ՔՊ-ականների, որոնք Փաշինյանի վստահելիներն են

07:13, 11 սեպտեմբեր 2025 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի իշխանությունների ներսում լարված մթնոլորտ է. բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ արդյունք կլինի սեպտեմբերի 20-ին: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանամետ աղբյուրները փոխանցում են, որ բոլորը իրար դեմ են պայքարում, որպեսզի կարողանան հայտնվել ՔՊ վարչության քսանյակում:

 

Իշխանության ներկայացուցիչներն ամեն բան թողել են ինքնահոսի ու քարոզչական աշխատանքներով են տարված: Ժամանակն ավարտվում է, սակայն պետք է հասցնել, ամեն բան անել ՔՊ վարչության նոր կազմում լինելու համար: Անգամ ԱԺ նիստերի ընթացքում քննարկված 3 տասնյակից ավելի օրինագծերը քվեարկելու համար համապատասխան թվով պատգամավորներ ՔՊ-ից չեն հավաքվում, որպեսզի քվեարկություն իրականացնեն: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ վարչության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես միշտ, ամեն բան թողել է ինքնահոսի, ու որևէ ՔՊ-ական չի կարողանում հասկանալ, թե ինքն արդյոք հաղթահարելու է անցողիկ շեմը վարչության նոր կազմում լինելու համար, թե ոչ:

 

Այս պահին բոլորի գլխին սուր է կախված, անգամ այն կարկառուն ՔՊ-ականների, որոնք Փաշինյանի վստահելիներն են: Այս պահին վարչությունում անորոշ ու լարված վիճակ է: Նշենք, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյան մարզահամալիրի դահլիճում. այն հեռարձակվելու է ուղիղ եթերով: Ըստ տեղեկությունների՝ սպասվում են բավականին երկարատև ընտրություններ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր