00:00:00

Փնտրվում են «մահապարտներ»․«Հրապարակ»

06:12, 10 սեպտեմբեր 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Երկու օր է՝ խորհրդարանը սկսել է աշնանային նստաշրջանը, մինչդեռ  ՔՊ-ական պատգամավորների մոտ անթաքույց անտարբերություն է խորհրդարանական աշխատանքների նկատմամբ, նիստի առաջին ընդմիջումից հետո հաշված մարդիկ են վերադառնում դահլիճ, եթե ՔՊ վարչության անդամի թեկնածուները նախընտրական քարոզչության մեջ են, շրջում են տարածքային կառույցներով եւ, կարելի է ասել, «պատճառ» ունեն բացակայելու, ապա մյուսների անհավես վիճակի պատճառը, ասում են՝ անորոշությունն է, ոչ մեկը չգիտի՝ իրեն ինչ է սպասվում, որտեղ է լինելու վաղը, ցուցակում անցողիկ տեղ ունենալո՞ւ է, թե՞ հայտնվելու է լուսանցքում։

Հաշված մահապարտներ են, որ որոշել են հանուն թիմի «դախազ» փչանալ՝ երաշխիք չունենալով իրենց վաղվա օրվա հարցում։ ՔՊ-ում այս համատեքստում հատկապես քննարկում են Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, պատգամավոր Հասմիկ Հակոբյանին եւ Ջուլիին՝ Ջուլիետա Ազարյանին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր