00:00:00

Վարչապետը նաև «հրշեջ» է․ «Հրապարակ»

06:17, 09 սեպտեմբեր 2025 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը «հրշեջի» նման շտապում է այնտեղ, որտեղ մամուլը, ընդդիմախոսները խնդիր են տեսնում։ Փորձում է հերքել իրենց մասին տարածված տեղեկությունները:

Օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը ներկուսակցական խնդիրների մասին սուր ելույթ է ունեցել եւ արժանացել Փաշինյանի զայրույթին, ապա բացարկ ներկայացրել` հրաժարվելով ՔՊ վարչության անդամի թեկնածությունից։

Փաշինյանը հիմա փորձում է ապացուցել, որ նման բան չկա, իր հին ընկերոջ` Սիմիդի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի եւ հանգստյան օրերին` «Երեւանը կարոտել էի» խորագրով տեսանյութում ներառել էր նաեւ Սիմիդյանի հետ սուրճ խմելու կադրեր:

Գրել էինք, որ Փաշինյանը ծանր է տարել իր թերթի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի անձնական կյանքի վերաբերյալ բացահայտումները եւ որոշ ժամանակ թույլ չի տվել, որ իր կողքին երեւա, մեր հրապարակումից հետո Արուսյակը կրկին հայտնվել է Փաշինյանի կողքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր