00:00:00

Հայաստանի ազգային հավաքականում մթնոլորտը հրաշալի է. Էդուարդ Սպերցյան

12:46, 05 սեպտեմբեր 2025 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականում մթնոլորտը հրաշալի է, Պորտուգալիայի հետ խաղից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Այս 5 օրերի ընթացքում փորձել ենք հասկանալ մեր նոր մարզչի փիլիսոփայությունը: Մենք փորձել ենք այս օրերին նրա ասածները կատարել ու լավագույնս դրսևորել վաղվա խաղում»,- նշեց նա։

Սպերցյանն ասաց, որ Ֆիզիկապես և հոգեպես շատ լավ մարզավիճակում է գտնվում։

«Տա Աստված, որ կարողանամ օգնել իմ հավաքականին»,- հավելեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը։

Հիշեցնենք՝ վաղը՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր