Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Պորտուգալիայի հավաքականը Երևանի ժամանակով 22։45-ին ժամանեց Հայաստան՝ մասնակցելու 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին, գրում է armsport.am-ը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12։00-ին, Պորտուգալիայի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի նախախաղային մամուլի ասուլիս, որից հետո թիմի մարզումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ ժամը 18։00-ին։