00:00:00

Հաստատվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

12:41, 04 սեպտեմբեր 2025 Սպորտ

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գարի Բեսվիկը և Ադամ Նանը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը, իսկ VAR-ի պատասխանատուներ՝ Փիթեր Բանքեսը և Ստյուարտ Աթվելը։

Նշենք, որ Էնթոնի Թեյլորի գլխավորած մրցավարական պատվիրակությունը այս տարվա մարտին սպասարկել էր Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը (6։1), որը կայացել է Թբիլիսիում։

Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր