00:00:00

Հայ ծանրորդները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

19:18, 31 օգոստոս 2025 Սպորտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։

Լեհաստանում կայացած Վալդեմար Մալակիի անվան միջազգային մրցաշարում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ոսկե, իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր։

Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 365 կգ արդյունք, իսկ Հարությունյանը՝ 352 կգ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր