00:00:00

Պետք է շնորհակա՞լ լինենք դատարանին, որ չգործած հանցանքի համար տնային կալանք կիրառեց զոհված զինվորի հոր նկատմամբ ու նրան արգելեց շաբաթվա հինգ օրերին այցելել որդու շիրիմին

15:59, 21 օգոստոս 2025 Հասարակություն

Այսօր ևս շարունակվեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ Սրբազան Պայքարի  գործով մեղադրանք են առաջադրել 18 անձի՝ «ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման» հոդվածներով։    

Քննելով Սրբազան պայքարի աջակիցների ու ակտիվիստների խափանման միջոցը փոխելու հարցը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանը քաղբանտարկյալներից  Արա Զոհրաբյանի՝  44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր  խափանման միջոց կալանքը փոխարինեց եռամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։ Ըստ Ֆարխոյանի որոշման՝ պատերազմում զոհված զինվորի հայրը  Եռաբլուր` որդու շիրիմին կարող է այցելել շաբաթը 2 անգամ՝ պրոբացիայի ուղեկցությամբ։

Դատարանի այս որոշման կապակցությամբ իր դիրքորոշումն է հայտնել Սրբազան պայքարի գործով անցնողների պաշտպանական կողմը։ Մասնավորապես, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտարարել է․

«Կարծում եք՝ դատարանը օբյեկտի՞վ գտնվեց՝ չերկարաձգելով Արա Ռոստոմյանի կալանքը։ Դատարանը օբյեկտի՞վ գտնվեց՝ կիրառելով տնային կալանք և թույլատրելով շաբաթական երկու անգամ այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ որդու շիրմին։

Պաշտպանական կողմը պետք է շնորհակա՞լ լինի դատարանին․ ամենևին։

Արա Ռոստոմյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց չգործած հանցանքի համար։ Անմեղ ծնողին արգելվեց շաբաթվա մնացած հինգ օրերին այցելել որդու շիրիմին։

Շնորհակա՞լ ենք արդյոք դատարանին, պետությանը, իշխանությանը․ երբեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր