00:00:00

Արման Ավանեսյանը՝ «Աշխարհի խաղեր 2025»-ի մարտական սամբոյի չեմպիոն

07:43, 15 օգոստոս 2025 Սպորտ

Մեր հայրենակից Արման Ավանեսյանը 98 կգ քաշային կարգում բոլոր մրցակիցներին պարտության մատնելով դարձել է չեմպիոն՝ 2025 թվականի օգոստոսի 13-14-ին Չինաստանի Չենգդու քաղաքում կայացած «Աշխարհի խաղեր 2025»-ի մարտական սամբոյի մրցաշարում։ Այս մասին ասված է Արցախի մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Այս հաղթանակը ոչ միայն հայկական սամբոյի, այլև ամբողջ Արցախի համար կարևոր ձեռքբերում է՝ ապացուցելով մեր մարզիկների վարպետությունը, ուժը և անսասան կամքը։

Սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS)՝ միակ ճանաչված միջազգային կազմակերպությունը, որը պատասխանատու է սամբոյի զարգացման համար աշխարհում, այս մրցաշարի շնորհիվ հնարավորություն տվեց մեր մարզիկին ներկայացնել իր կարողությունները միջազգային հարթակում։

Շնորհավորանքներ Արման Ավանեսյանին փայլուն հաղթանակի համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր