00:00:00

Ուսումնասիրվում է Գյումրի համայնքի ղեկավարի, նրա փեսայի, վերջինիս ընկերոջ՝ պաշտոնի նշանակվելու հանգամանքը. «Ժողովուրդ»

05:44, 13 օգոստոս 2025 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կիսամյակի հաշվետվության՝ Հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրություն է նախաձեռնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Armtimes.com» լրատվական կայքի հրապարակման հիման վրա: Համաձայն հրապարակման՝ 2025 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած Գյումրի համայնքի ավագանու նիստում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ են ընտրվել համայնքի ղեկավարի փեսան՝ Ավետիս Առաքելյանը և ընկերը՝ Գագիկ Մանուկյանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրության է առել համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների և համայնքի ղեկավարի տեղակալի՝ այլ սահմանափակումների պահպանման համատեքստում: Ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

 

Իսկ իրական քաղաքական պատճառը թերևս այն է, որ Վարդան Ղուկասյանն իրականում սուր քննադատում է Փաշինյանի վարչակազմին՝ ունենալով քաղաքապետի պաշտոնը»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր