Փաստաբան Սոս Հակոբյանը «Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի կալանավորման, անազատության պայմաններում առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ գրել է․
«Աղվան Աշակյանը բառի ուղիղ իմաստով խոշտանգվում է ռեժիմի և նրան հպատակությամբ գործող իրավապահ-դատական համակարգերի պատասխանատուների կողմից:
Այս մարդկանց անուն ազգանունները չեն մոռացվելու, այս ամոթն ու խայտառակությունը նրանց վրայից չի ջնջվելու...
Աղվան Արշակյանը ենթակա է անհապաղ ազատ արձակման»։