Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ հիմա սահմանին լարվածության մասին մտահոգություն կարող է լինել։
«Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին։ Այո՛, տոնական օրերին, բնականաբար, ծառայությունն ավելի զգոն է»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով եղանակային պայմանները՝ բուքն ու քամին, հիմա Զինված ուժերն այդ խնդիրներով են մտահոգված։
«Եթե Երևանում ու հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածում ձյուն է, մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք, հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է ամռանը»,- ասաց Պապիկյանը։
Նա նշեց՝ ամեն ինչ արվում է, որ բանակային դիրքեր տանող ճանապարհները բաց լինեն։