00:00:00

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են «ՄԱԶ» բեռնատարը և «Toyota Camry»-ն

09:12, 01 օգոստոս 2025 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հովհաննես Վ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արարատ Ղ․-ի վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota Camry»-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

 

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր