00:00:00

Արարատի մարզում Mercedes-ը բախվել է կայանված Volkswagen-ին. կան վիրավորներ. shamshyan.com

20:11, 26 հուլիս 2025 Պատահարներ

Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 18։20-ի սահմաններում, Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր