00:00:00

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

17:45, 26 հուլիս 2025 Պատահարներ

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, այս մասին հաղորդել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքին ներգրաված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:

Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը:

Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Սահմանվելու է նաև հերթապահություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր