00:00:00

Արագածոտնի մարզի գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում հայտնաբերվել է տղամարդու մարմին

14:52, 24 հուլիս 2025 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանութան գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տղամարդ է մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում գործող հացի արտադրամասի հետնամասում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Վ.-ի դին, դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հայտնել է, որ վնասվածքը ստացվե է ձախ աճուկային շրջանում՝ պատռված վերքի պատճառով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը էլեկտրական սկավառակասղոցով աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել դեպքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր