00:00:00

Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

17:47, 22 հուլիս 2025 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող կցորդիչով ավտոմեքենայի վրա առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ով Իրանի Հանրապետության քաղաքացի է, տեղափոխվել է Մեղրի բժշկական կենտրոն։ Նա ձեռքերի և ոտքերի հատվածում այրվածքներ է ստացել։

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը անտառային հատված, քանի որ կրակը տարածվել էր դեպի խոտածածկ գոտի։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր