00:00:00

Նահատակված հայորդու ծնողին կառավարիչը չի ներում, Արան պայքարում է որդու գաղափարների համար

08:14, 19 հուլիս 2025 Բլոգ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկված և ապօրինի կալանավորված Արա Ռոստոմյանի ծննդյան օրն է:

Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդու ծնողին` Արային, գործող կառավարիչը չի ներում, որովհետև նա իշխանության` սեփական ժողովրդի դեմ գործածը համարձակվել է որակել դավաճանություն և պայքարում է որդու ու նրա ընկերների գաղափարների իրագործման համար:

Արան քաղբանտարկյալ է, ով ցավը սրտում պայքարել ու պայքարում է իր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար` հստակ գիտակցելով, որ անընդհատ թիրախավորվելու և հետապնդվելու է բռնատիրական ռեժիմ կառուցողների կողմից:»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր