00:00:00

Շիրակի մարզում 41-ամյա վարորդը «Nissan Qashqai»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա վիրшվոր

21:14, 07 հուլիս 2025 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում Երևան–Գյումրի–Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Աննա Ա․-ն, իր վարած «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 70-ամյա Տաթևիկ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշոցք» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր