00:00:00

Արտակարգ դեպք՝ Արաբկիրի թաղապետարանում․ թաղապետն ու տեղակալը օգնության են կանչել ոստիկանությանը՝ ասելով, որ հայհոյանքներ են հնչեցնում իրենց հասցեին

20:53, 04 հուլիս 2025 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանոմ։ Տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի 3-րդ հարկում մի քաղաքացի տևական ժամանակ հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ և խոչընդոտում է վարչական շրջանի բնականոն աշխատանքին։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16։15-ի սահմաններում, վարչական շրջանի շենք է այցելել մի քաղաքացի, ով բարձրանալով շենքի 3-րդ հարկ խոչընդոտել է աշխատակիցների բնականոն աշխատանքին և տևական ժամանակ՝ 10-15 րոպե շարունակ, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո դուրս է եկել շենքից։

Նշված անձը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գնել  Հ․-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր