Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 18-ամյա Ռոմիկ Բաղրամյանը, իր վարած «GEELY» մակնիշի էլեկտրոմոբիլով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի փոխանցմամբ, վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։