00:00:00

Հարսանիքը հետաձգել են. «Հրապարակ»

07:20, 02 հուլիս 2025 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հունիսի 13-ին ձերբակալվեց ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնի չարաշահման եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը` 2 ամսով, որը հանրային գիտակցության մեջ խիստ պատիժ չէ, բայց դա այնքան էլ այդպես չէ:

 

Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում տնային կալանքով իշխանությունները ձախողեցին Աբրահամյանի թոռան հարսանիքը, որը նախատեսված էր հունիսի 21-ին։ Հարսանիքը, որը վաղուց էր պլանավորված, նախորդ օրը հետաձգվել է անորոշ ժամանակով, մինչեւ պապը կարողանա ներկա գտնվել դրան:

 

Հիշեցնենք, որ Աբրահամյանի թոռն ամուսնանում է Աշոտ Արսենյանի թոռնուհու հետ: Փաստաբաններն Աբրահամյանի տնային կալանքի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, բողոքը դեռ վարույթ չի ընդունվել։ Տեղեկացանք նաեւ, որ դատարանը թույլատրել է Հովիկ Աբրահամյանին՝ տեսակցել մերձավոր ազգականների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր