00:00:00

Ջերմուկի խճուղում վթարի հետևանքով հոսպիտալացվածներ կան

06:30, 30 հունիս 2025 Պատահարներ

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 29-ին, ժամը 20։39-ին ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ։

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ավտոմեքենաներից դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր