Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ առաջնորդներին առաջարկել է նախաձեռնություն սկսել՝ Ասիայի երկրների հետ կառուցվածքային առևտրային գործընկերություն ստեղծելու համար, որը կարող է դառնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) այլընտրանքը։ Դրա մասին հաղորդում է Euronews-ը։
Բրյուսելում անցկացված ԵՄ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները քննարկել են ԱՀԿ-ի ինստիտուցիոնալ կառուցվածքի վերանայման հնարավորությունը, դրանց թվում՝ կազմակերպության վեճերի լուծման մեխանիզմները։
«ԱՀԿ-ն երկար տարիներ չի աշխատում», -հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ անդրադառնալով Թրամփի և Բայդենի վարչակազմերի օրոք կազմակերպության մշտական խնդիրներին։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջնորդներին է ներկայացրել առևտրային համաձայնագրերի մի շարք տարբերակներ՝ ընդգծելով ԵՄ-ի և Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության համապարփակ և առաջադեմ համաձայնագրի անդամների միջև ավելի սերտ համագործակցությունը, որը Խաղաղօվկիանոսյան 11 երկրներ և Մեծ Բրիտանիան ներառող տարածաշրջանային առևտրային համաձայնագիր է։
Նա նախաձեռնությունը ներկայացվել է իբրև համաշխարհային առևտրային կարգի վերաձևավորման ուղղությամբ հնարավոր առաջին քայլ։
«Մենք կարող ենք դա համարել ԱՀԿ-ի վերաձևավորման սկիզբը։ Սակայն պետք է հասկանանք, որ բարեփոխումները պետք է դրական լինեն», -նշել է ֆոն դեր Լայենը։
Նա ընդգծել է ԱՀԿ-ի թերություններից դասեր քաղելու և աշխարհին ցույց տալու կարևորությունը, որ «ազատ, կանոնների վրա հիմնված առևտուրը» կամավոր գործընկերների լայն խմբի դեպքում դեռևս հասանելի է։