00:00:00

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ժամանել է Թուրքիա

19:09, 26 հունիս 2025 Աշխարհ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակի հրավերով աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի գլխավորությամբ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի Ստամբուլում անցկացվող «Խաղաղության պաշտպան-2025» միջազգային զորավարժանքներին, ինչպես նաև Քոնյա քաղաքում «Անատոլիական արծիվ-2025» միջազգային զորավարժությունների շրջանակում կազմակերպված «Բարձր մակարդակի դիտորդի օր» միջոցառմանը։

Բացի դրանից, այցի ընթացքում նախատեսված է Վելիևի հանդիպումը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր