Իրանն ամբողջովին վճռական է պահպանելու խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու իր իրավունքը. այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Համաձայն Միջուկային զենքի չտարածման պայմանագրի 4-րդ հոդվածի՝ Իրանն ունի լիարժեք իրավունք՝ օգտագործելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով, և Իրանը վճռական է պահպանել այդ իրավունքը ցանկացած պայմաններում»,-ասել է նա։