00:00:00

Կրեմլը հայտարարել է՝ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները չեն խանգարի Ռուսաստան- ԱՄՆ երկխոսությանը

17:01, 23 հունիս 2025 Աշխարհ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը խոչընդոտ չի հանդիսանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը շարունակելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

«Դրանք տարբեր ուղղություններ են։ Իրանի հետ մենք գործընկերներ ենք, ռազմավարական գործընկերություն ենք ծավալել, բայց մենք նաև աշխատում ենք վերականգնել մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Ե՛վ այս, և՛ այն ուղղությունները շատ կարևոր են մեզ համար»,- ասել է Պեսկովը «Россия-1» հեռուստաընկերության «Москва. Кремль. Путин» հաղորդաշարի ընթացքում։

 

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունից շատ բան է կախված։

 

 «Ամերիկացիների հետ մեր երկխոսությունից կախված է նաև շատ այլ ուղղություններում կարգավորման հասնելու հնարավորությունը։ Այդ պատճառով էլ դժվար թե ինչ-որ բան դրան խանգարի, մեկը մյուսի համար (ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներ հասցնելը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը-խմբ․) խոչընդոտ չէ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող են ազդել Մերձվոր Արևելքում ծավալվող իրադարձությունները ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

 

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը գնահատական է հնչեցրել ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների առնչությամբ՝ նշելով․ «Դրանք աննախադեպ էին։ Ո ոք առայժմ հստակ չի գիտակցում այն հետևանքները, որոնք լինելու են, իսկ դրանք շատ բացասական են լինելու»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր