00:00:00

Սիսիան-Գորիս ճանապարհին բախվել են «Ford»-ը և «GAZ-53»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

06:21, 23 հունիս 2025 Պատահարներ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած ավտոմեքենայից դուրս է բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Շտապօգնության բժիշկն արձանագրել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZ-53» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր