00:00:00

Չինաստանը 2025թ. կներկայացնի մարդանման ռոբոտ՝ տարեց մարդկանց խնամքի համար

10:35, 19 հունիս 2025 Հասարակություն

Շանհայի Ֆուդան համալսարանի մարդանման ռոբոտների նախագծման խումբը մշակել է տարեցների խնամքի համար նախատեսված Guanghua No 1 ռոբոտը: Խմբի ղեկավար Լյու Լիչժենը նշել է, որ ներկայում մշակվում է սարքի ծրագրային ապահովումը, որը նախատեսվում է ներկայացնել մինչեւ 2025թ. վերջ:

Ակնկալվում է, որ ռոբոտը կփորձարկվի Շանհայի հիվանդանոցներից մեկում: «Ռոբոտը կցուցադրի իր հնարավորությունները տարեցներին օգնելու սցենարներում»,- գիտնականի խոսքերը մեջբերել է China Daily թերթը: Նա նաեւ վստահ է, որ նման սարքերը պետք է «արագ արձագանքեն» պացիենտների հետ շփվելիս:

«Որպեսզի տարեց մարդիկ համաձայնեն ռոբոտների խնամքին, այդ ռոբոտները պետք է ոչ միայն բավականաչափ խելացի լինեն առաջադրանքներ կատարելու համար, այլեւ հուզականորեն ինտերակտիվ, որպեսզի տարեց օգտատերերը զգան ջերմություն եւ ընկերակցություն»,- նշել է Լյու Լիչժենը։

Նրա կարծիքով՝ մոտ ապագայում մարդանման ռոբոտները կկարողանան կատարել տարեցների խնամքի տարբեր առաջադրանքներ, օրինակ՝ նրանց տեղափոխել անվասայլակով, ինչպես նաեւ ցուցադրել մի շարք «հույզեր»։ Գիտնականը կարծում է, որ տեխնիկական տեսանկյունից այս գործառույթները լիովին կիրականացվեն երեքից հինգ տարի հետո։

Թիմի խնդիրն է մշակել ռոբոտ, որը կարող է սովորել, առաջատար դեր ստանձնել տարեց մարդու խնամքի տարբեր սցենարների իրականացման գործում: «Վերջնական նպատակն է ամբողջությամբ փոխարինել մարդուն շուրջօրյա խնամքի գործում»,- ավելացրել է Լյու Լիչժենը:

Մասնագետների կարծիքով՝ շուտով կհայտնվեն նաեւ «ինտելեկտուալ» ինքնագնաց անվասայլակներ եւ ավտոմատացված էկզոկմախքներ, որոնք նույնպես կօգնեն տարեց մարդկանց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր