00:00:00

Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Օման

18:27, 18 հունիս 2025 Աշխարհ

Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Օման՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության թուլացման և ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մեկնարկի նպատակով։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Իրանական և տարածաշրջանային աղբյուրների փոխանցմամբ՝ Թեհրանը դիմել է Քաթարին, Սաուդյան Արաբիային և Օմանին, որպեսզի այդ երկրները միջնորդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ սկսել՝ ակնկալելով, որ Վաշինգտոնը ճնշում կգործադրի Իսրայելի վրա՝ հրադադարի հասնելու նպատակով։ Իրանական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել ճկունություն միջուկային բանակցությունների ընթացքում։

Աղբյուրների տեղեկացմամբ՝ Պարսից ծոցի երկրների առաջնորդներն ու դիվանագետները վերջին հանգստյան օրերին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել Թեհրանի, Վաշինգտոնի և մի շարք այլ շահագրգիռ կողմերի հետ՝ փորձելով զսպել հնարավոր սրացումը և կանխել Իրանի ու Իսրայելի միջև հակամարտության հետագա զարգացումը։

Իրանական մեկ այլ աղբյուր Reuters-ին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է գնալ զիջումների՝ պայմանով, որ հաջողվի հասնել հրադադարի։ Պարսից ծոցի մեկ այլ աղբյուր էլ մտահոգություն է հայտնել, որ հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր