00:00:00

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր գլխավոր հրամանատարը հայտարարություն է տարածել

21:34, 13 հունիս 2025 Աշխարհ

 

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նորանշանակ գերագույն հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փակփուրը ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին, տեղեկացնում է Mehr գործակալությունը։

Նշվում է, որ Փակփուրը հայտարարել է, որ «հանցավոր և անօրինական սիոնիստական ​​ռեժիմը կարժանանա դառը և ցավոտ ճակատագրի՝ հսկայական և կործանարար հետևանքներով, և դժոխքի դարպասները շուտով կբացվեն այդ մանկասպան ռեժիմի առջև»։

Իսրայելը ուրբաթ վաղ առավոտյան ռազմական հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև իրանական այլ քաղաքներին։ Զոհերի թվում կան կանայք և երեխաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր